Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսի 28-ի առավոտյան այցով ժամանել է Ադրբեջան։ Էրդողանի ինքնաթիռը վայրէջք է կատարել Լաչինի միջազգային օդանավակայանում, որի բացումը տեղի է ունեցել այսօր՝ Էրդողանի և Ալիևի մասնակցությամբ։ Այսօր տեղի կունենա նաև Թուրքիա-Ադրբեջան-Պակիստան եռակողմ գագաթնաժողովի 2-րդ նիստը՝ Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի մասնակցությամբ։               
 

10 ամենահայտնի գրողների տարօրինակությունները

10 ամենահայտնի գրողների տարօրինակությունները
11.11.2014 | 13:15

1. Ֆրիդրիխ Շիլեր

Գերմանացի գրող և փիլիսոփա Շիլերին ոգեշնչում էին փտած խնձորները, որ նա պահում էր գրասեղանի դարակում։ Այդ մասին, գուցե, ոչ ոք չիմանար, եթե չլիներ նրա մտերիմ ընկերոջ՝ Յոհան Գյոթեի շատախոսությունը։ Շիլերն ունեցել է նաև այլ տարօրինակություններ. աշխատասենյակում կախել է կարմիր վարագույրներ և գրելիս ոտքերը դրել է սառը ջրի մեջ։ Փտած խնձորի ուղեկցությամբ է իր վեպերը գրել նաև Րաֆֆին:


2. Յոհան Գյոթե
«Ֆաուստ»-ի հեղինակն աշխատել է միայն փակ տարածքներում, որտեղ չպետք է լիներ թարմ օդ։ Գյոթեն սարսափելի վախենում էր միջանցիկ քամիներից։ Հավանաբար, ոչ իզուր՝ նա մահացել է մրսածությունից։ Շատ կենսագիրներ նշում են, որ Գյոթեն ատում էր շների հաչոցը, սխտորի հոտը և ակնոցավոր մարդկանց։


3. Օնորե դը Բալզակ
Բալզակը կյանքը չէր պատկերացնում առանց սուրճի և օրական խմում էր մինչև 50 բաժակ սուրճ՝ առանց շաքարի և կաթի։ Հաշվել են, որ «Մարդկային կատակերգություն»-ը գրելիս Բալզակը խմել է մոտ 15000 բաժակ սուրճ։


4. Լև Տոլստոյ
Ռուս գրողը սիրում էր ինքնուրույն հնձել խոտը, փայտ կոտրել՝ ոչ միայն գյուղական կյանքի հանդեպ սիրուց: Կենսագիրները նշում են, որ առանց ֆիզիկական աշխատանքի գրողը գիշերը չէր կարողանում քնել։ Բացի այդ, նա սիրում էր երկարաճիտ կոշիկներ կարել նվիրելու համար։


5. Չառլզ Դիքենս
Անգլիացի գրողն ունեցել է հալյուցինացիաներ, նա «շփվում» էր իր ստեղծագործությունների հերոսների հետ։ Եթե նրանք ձանձրացնում էին, սպառնում էր այլևս չգրել նրանց մասին։ Դիքենսը սիրում էր շատ ժամանակ անցկացնել դիակիզարաններում։ 1858-ին նրան գերհոգնածության համար նշանակել են հատուկ դիետա՝ ամեն օր, ժամը 15։00-ին 0,5 լ շամպայն խմել։


6. Մարկ Տվեն
Տվենն օրական ծխում էր մինչև 40 սիգար։ Ովքեր եղել են նրա աշխատասենյակում, պատմել են, որ ծխի պատճառով չեն կարողացել ոչինչ տեսնել։ Նա պաշտում էր նաև կատուներին։ Գրողի տանը տասնյակ կատուներ են եղել։


7. Ալեքսանդր Պուշկին
Նա շատ էր սիրում լիմոնադ։ Այդ ըմպելիքը նրան ամենից լավ էր թարմացնում։ Աքսորավայրում սիրում էր ատրճանակով կրակել պատին` անկողնու վրա մերկ պառկած։


8. Գի դը Մոպասան
Ֆրանսիացի գրողը տանել չէր կարողանում Էյֆելյան աշտարակը և ընթրում էր այնտեղ՝ բացատրելով, որ դա միակ վայրն է, որտեղից չի երևում աշտարակը։


9. Ջորջ Բայրոն
Անգլիացի ռոմանտիկ պոետն այնքան էլ ռոմանտիկ չի եղել։ Նրա սիրառատությունը դեռևս կենդանության օրոք լեգենդ է դարձել։ Վենետիկում մեկ տարում նա հասցրել է երջանկացնել 250 կնոջ։ Բայրոնին ահավոր բարկացնում էր աղամանը։


10. Նիկոլայ Գոգոլ
Թեև տարօրինակ լինելու փառքին, Գոգոլը հոգեկան խանգարում չի ունեցել։ Նա շատակեր է եղել։ Ժամանակակիցներին վախեցրել է նրա ուտելու ձևը՝ ագահորեն, ափսեի վրա թեքված։ Նրա գրպաններում միշտ եղել է քաղցրավենիք։ Գրողը սիրում էր նաև կերակուր պատրաստել։ Գոգոլը վախենում էր ամպրոպից, մարդամոտ չէր և սիրում էր ինքնուրույն վերանորոգել իր հագուստը։ Նա վախենում էր ողջ-ողջ թաղվել։ Քնում էր նստած։ Գոգոլը երբեք հարաբերություններ չի ունեցել կանանց հետ։

Դիտվել է՝ 6943

Մեկնաբանություններ